Բահրեյնում բողոքի ցույցեր են անցկացվում ընդդեմ Ալ-Խալիֆայի ռեժիմի
Բահրեյնցիները բողոքի ցույց են անցկացնում երկրի տարբեր շրջաններում ՝ երկրի բանտերի վատ պայմանների և կորոնավիրուսով վարակված քաղբանտարկյալների թվի ավելացման դեմ:
Եմենի Ալ-Մասիրա հեռուստաընկերության տեղեկացմամբ, շաբաթ օրը եմենցի ցուցարարները ձերբակալվածների պատկերները կրելով՝ պահանջել են Բահրեյնում քաղբանտարկյալների անվերապահ ազատ արձակումը:
Ավելի վաղ, Եվրախորհրդարանի անդամները կոչ էին արել ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա՝ հետամուտ լինելու Բահրեյնում մարդու իրավունքների գործին և Մանամայի պաշտոնատարների կողմից՝ ընդդիմադիրների և ակտիվիստների իրավունքների ոտնահարմանը:
Բահրեյնի խորհրդարանի նախկին պատգամավորի խոսքով՝ ռեժիմի բանտերում խոշտանգումների են ենթարկվում Ալ-Խալիֆայի ռեժիմի ավելի քան 3500 հակառակորդներ: