Լիբանանը Սիոնիստական ​​ռեժիմի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i148562-Լիբանանը_Սիոնիստական_ռեժիմի_դեմ_բողոք_է_ներկայացրել_ՄԱԿ_ին
Լիբանանի պաշտպանության նախարարն ու արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը դատապարտել է Սիրիայի վրա հարձակման համար սիոնիստական ​​կործանիչների կողմից Լիբանանի օդային տարածքի ոտնահարումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2021 13:48 Asia/Tehran
  • Լիբանանը Սիոնիստական ​​ռեժիմի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ին

Լիբանանի պաշտպանության նախարարն ու արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարը դատապարտել է Սիրիայի վրա հարձակման համար սիոնիստական ​​կործանիչների կողմից Լիբանանի օդային տարածքի ոտնահարումը:

Ալ-Նաշրա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, Լիբանանի պաշտպանության նախարարն ու արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար՝ Զեյնե Աքերն ասել է.«Ցածր բարձրություններիում իսրայելական կործանիչների թռիչքը խուճապ է առաջացրել լիբանանցիների շրջանում և ուղղակիորեն սպառնում է Լիբանանի ավիացիային:

Լիբանանցի պաշտոնյան հավելեց, որ Լիբանանը ՄԱԿ-ին կոչ է արել դադարեցնել Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան և Լիբանանի տարածքի ոտնահարումը` Սիրիայի տարածք ներխուժելու համար:

Լիբանանի վարչապետ՝ Հեսան Դիաբը հայտարարել է, որ իսրայելական թշնամու կողմից Լիբանանի տարածքի պարբերական ոտնահարումը ուղիղ սպառնալիք է 1701 բանաձևին: Նա ՄԱԿ -ին և միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան և քայլեր ձեռնարկել Լիբանանի ինքիշխանության պահպանման համար: