Սիրիայի հյուսիսում շարունակվում է Ռուսաստանի և Թուրքիայի բանակների համագործակցությունը
Ռուսաստանի և Թուրքիայի բանակները կշարունակեն պարեկություն իրականացնել Սիրիայի հյուսիսային սահմանամերձ շրջանում` Հալեպ նահանգում ահաբեկչական ուժերի ներկայությունը կանխելու նպատակով:
ՌԴ ԶՈՒ ռազմական ոստիկանության խոսնակ Վիկտոր Սոսիորան Tass գործակալությանը ասել է.«Թուրքիայի բանակի հետ համագործակցությամբ Ռուսաստանի զինված ուժերի ներկայության պահպանումը, ինչպես նաև տարածաշրջանում քաղաքական և տնտեսական իրավիճակի կայունացումը կլինի մեր գործողություններից մեկը Սիրիայի հյուսիսում»:
Նշելով, որ պարեկությունն իրականացվում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, նա հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի զորքերը փորձում են բացահայտել ահաբեկչական խմբավորումների գաղտնի ստորգետնյա պահեստները:
Սիրիայի պետական «Սանաա» լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ թուրքական բանակը երեկ երեկոյան Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Հասաքա նահանգի Աբու Ռասին շրջանի ուղղությամբ արձակել է ավելի քան 50 արկ: