Սիրիայի հյուսիսում շարունակվում է Ռուսաստանի և Թուրքիայի բանակների համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i148564-Սիրիայի_հյուսիսում_շարունակվում_է_Ռուսաստանի_և_Թուրքիայի_բանակների_համագործակցությունը
Ռուսաստանի և Թուրքիայի բանակները կշարունակեն պարեկություն իրականացնել Սիրիայի հյուսիսային սահմանամերձ շրջանում` Հալեպ նահանգում ահաբեկչական ուժերի ներկայությունը կանխելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2021 13:50 Asia/Tehran
  • Սիրիայի հյուսիսում շարունակվում է Ռուսաստանի և Թուրքիայի բանակների համագործակցությունը

Ռուսաստանի և Թուրքիայի բանակները կշարունակեն պարեկություն իրականացնել Սիրիայի հյուսիսային սահմանամերձ շրջանում` Հալեպ նահանգում ահաբեկչական ուժերի ներկայությունը կանխելու նպատակով:

ՌԴ ԶՈՒ ռազմական ոստիկանության խոսնակ Վիկտոր Սոսիորան Tass գործակալությանը ասել է.«Թուրքիայի բանակի հետ համագործակցությամբ Ռուսաստանի զինված ուժերի ներկայության պահպանումը, ինչպես նաև տարածաշրջանում քաղաքական և տնտեսական իրավիճակի կայունացումը կլինի մեր գործողություններից մեկը Սիրիայի հյուսիսում»:

Նշելով, որ պարեկությունն իրականացվում է Ռուսաստանի ռազմաօդային ուժերի աջակցությամբ, նա հավելել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի զորքերը փորձում են բացահայտել ահաբեկչական խմբավորումների գաղտնի ստորգետնյա պահեստները:

Սիրիայի պետական ​​«Սանաա» լրատվական գործակալությունը չորեքշաբթի օրը հաղորդել է, որ թուրքական բանակը երեկ երեկոյան Սիրիայի հյուսիսում գտնվող Ալ-Հասաքա նահանգի Աբու Ռասին շրջանի ուղղությամբ արձակել է ավելի քան 50 արկ: