Բաշար ջաֆարի. Սիոնիստական ​​ագրեսիան սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i148864-Բաշար_ջաֆարի._Սիոնիստական_ագրեսիան_սպառնալիք_է_տարածաշրջանում_խաղաղության_և_անվտանգության_համար
Սիրիայի փոխարտգործնախարարը դատապարտել է այդ երկրի ազգային ինքնիշխանության դեմ ուղղված Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան և նշել, որ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2021 05:02 Asia/Tehran
  • Բաշար ջաֆարի. Սիոնիստական ​​ագրեսիան սպառնալիք է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար

Սիրիայի փոխարտգործնախարարը դատապարտել է այդ երկրի ազգային ինքնիշխանության դեմ ուղղված Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան և նշել, որ Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիան վտանգում է տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը:

Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Բաշար Ջաֆարին Դամասկոսում հանդիպել է ՄԱԿ-ի զինադադարի մոնիթորինգի կոմիտեի նախագահ Ալան Դոյլի հետ: Կողմերը քննարկել են Սիրիայի վերջին զարգացումները:

Ջաաֆարին հավելել է, որ ՄԱԿ-ի զինադադարի մոնիթորինգի կոմիտեն պետք է  Անվտանգության խորհրդին զեկուցի Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիայի և հրադադարի ռեժիմի խախտման մասին:

Ավելի վաղ, Սիրիայի ԱԳՆ -ն հայտարարություն էր տարածել՝ ՄԱԿ -ին և Անվտանգության խորհրդին կոչ անելով պատասխանատվություն ստանձնել և անհապաղ միջոցներ ձեռնարկել՝  Թել Ավիվի ներխուժումը Սիրիայի տարբեր հատվածներ կանխելու ուղղությամբ:

Սիոնիստական ​​ռեժիմը անցած երեքշաբթի երեկոյան  հրթիռակոծոել է Սիրիայի հարավային Կունեյտրա նահանգը:

Սիոնիստական ​​ռեժիմը ահաբեկիչներին աջակցելու նպատակով մշտապես թիրախավորում է սիրիական բանակի դիրքերն ու ենթակառուցվածքները: