ԻԼԻՊ-ը ստանձնել է Քաբուլի ահաբեկչությունների պատասխանատվությունը
(last modified Fri, 27 Aug 2021 04:25:46 GMT )
Օգոստոս 27, 2021 08:55 Asia/Tehran

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը ստանձնել է հինգշաբթի օրը Քաբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը:

ԻՌՆԱ -ի հաղորդմամբ, հինգշաբթի երեկոյան Քաբուլի օդանավակայանի  և  Բարոն հյուրանոցում տեղի ունեցած երկու հզոր պայթյունների հետևանքով, զոհվել է առնվազն 103 մարդ, 150 -ը վիրավորվել են:

CENTCOM ահաբեկչական խմբավորման հրամանատար, գեներալ Քեննեթ Մաքքենզին  հայտարարել է, որ Քաբուլում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 12 ամերիկացի զինվոր, ևս 15 -ը վիրավորվել են:

Դրանք տեղի են ունենում Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրս գալու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարած վերջնաժամկետից՝ օգոստոսի 31-ից մի քանի օր առաջ:  Աֆղանստանից ամերիկյան ուժերի հապճեպ դուրս գալու պատճառով,  Բայդենի վարչակազմն արժանացել է սուր քննադատությունների: