Պաղեստինցիները երթ են անցկացրել պաղեստինցի գերիների ազատության առիթով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i149990-Պաղեստինցիները_երթ_են_անցկացրել_պաղեստինցի_գերիների_ազատության_առիթով
Հազարավոր պաղեստինցիներ, Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում, երթ են իրականացրել՝ սիոնիստական ​​բանտից վեց պաղեստինցի գերիների հաղթական փախուստի առիթով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2021 07:34 Asia/Tehran
  • Պաղեստինցիները երթ են անցկացրել պաղեստինցի գերիների ազատության առիթով

Հազարավոր պաղեստինցիներ, Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում, երթ են իրականացրել՝ սիոնիստական ​​բանտից վեց պաղեստինցի գերիների հաղթական փախուստի առիթով:

Պաղեստինի տեղեկատվաման կենտրոնի հաղորդման համաձայն, Պաղեստինի իսլամական դիմադրության ՀԱՄԱՍ և Ջիհադ շարժումները երկուշաբթի երեկոյան, Ջեբալիա քաղաքում հաղթական շքերթ են կազմակերպել:

Երկուշաբթի օրը Ջենին, Ալ-Խալիլ և Հորդանան գետի արևմտյան ափի որոշ այլ տարածքներում նույնպես լայնածավալ երթեր են անցկացվել՝ վեց պաղեստինցի գերիների ազատության առիթով: Երթի մասնակիցները համերաշխություն են հայտնել պաղեստինցի գերիներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ վեց պաղեստինցի գերիներ, թունել փորելով, հաջողել են փախուստի դիմել Սիոնիստական ռեժիմի ամենապաշտպանված բանտից: Մինչ այժմ, գերիներին գտնելու սիոնիստ թշնամու ջանքերն ապարդյուն են անցել: