Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i150332-Լիբանանում_նոր_կառավարություն_է_ձևավորվել
Բեյրութի նավահանգստի ավերիչ պայթյունի արդյունքում  նախորդ վարչակազմի պաշտոնաթողությունից ավելի քան մեկ տարի անց Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2021 13:44 Asia/Tehran
  • Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել

Բեյրութի նավահանգստի ավերիչ պայթյունի արդյունքում  նախորդ վարչակազմի պաշտոնաթողությունից ավելի քան մեկ տարի անց Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել։

Նաջիբ Միքաթին դարձել է Լիբանանի վարչապետ։ Նա Լիբանանի ամենահարուստ մարդն է համարվում և նախկինում էլ երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ Նրա նշանակմամբ և նոր կառավարության կազմավորմամբ երկիրը վերականգնվում է ամիսներ շարունակ  քաղաքականապես կաթվածահար եղած վիճակից։Լիբանանն ապրում է իր պատմության ամենածանր ներքին ճգնաժամը. երկրում աճել են  գործազրկությունն ու գնաճը, էլեկտրաէներգիայի, վառելիքի և դեղորայքի հասանելիության խնդիր կա, և երկիրը ցնցված է գրեթե երկու տարի տևած բողոքի ցույցերից, որոնք տեղի էին ունենում քաղաքական բարեփոխումների պահանջով: Հիշեցնենք, որ Լիբանանը 1 տարի է, ինչ չուներ ձևավորված կառավարություն, քանի որ նախկին վարչապետ Հասան Դիաբը հրաժարական էր տվել՝ 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի ողբերգական պայթյունից մի քանի օր անց։Պայթյունը, որն առաջացել էր ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորման հետևանքով, խլեց 203 մարդու կյանք, առնվազն 6000 հոգի վիրավորեցին, և երկրին միլիարդավոր դոլարների վնաս հասցվեց։

civic.am