Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել
Բեյրութի նավահանգստի ավերիչ պայթյունի արդյունքում նախորդ վարչակազմի պաշտոնաթողությունից ավելի քան մեկ տարի անց Լիբանանում նոր կառավարություն է ձևավորվել։
Նաջիբ Միքաթին դարձել է Լիբանանի վարչապետ։ Նա Լիբանանի ամենահարուստ մարդն է համարվում և նախկինում էլ երկու անգամ զբաղեցրել է վարչապետի պաշտոնը։ Նրա նշանակմամբ և նոր կառավարության կազմավորմամբ երկիրը վերականգնվում է ամիսներ շարունակ քաղաքականապես կաթվածահար եղած վիճակից։Լիբանանն ապրում է իր պատմության ամենածանր ներքին ճգնաժամը. երկրում աճել են գործազրկությունն ու գնաճը, էլեկտրաէներգիայի, վառելիքի և դեղորայքի հասանելիության խնդիր կա, և երկիրը ցնցված է գրեթե երկու տարի տևած բողոքի ցույցերից, որոնք տեղի էին ունենում քաղաքական բարեփոխումների պահանջով: Հիշեցնենք, որ Լիբանանը 1 տարի է, ինչ չուներ ձևավորված կառավարություն, քանի որ նախկին վարչապետ Հասան Դիաբը հրաժարական էր տվել՝ 2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի ողբերգական պայթյունից մի քանի օր անց։Պայթյունը, որն առաջացել էր ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահեստավորման հետևանքով, խլեց 203 մարդու կյանք, առնվազն 6000 հոգի վիրավորեցին, և երկրին միլիարդավոր դոլարների վնաս հասցվեց։
civic.am