Լիբանանը Անվտանգության խորհրդում հայց է ներկայացրել Սիոնիստական ռեժիմի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i151098-Լիբանանը_Անվտանգության_խորհրդում_հայց_է_ներկայացրել_Սիոնիստական_ռեժիմի_դեմ
Լուրեր են տարածվել այն մասին, թե ամերիկյան մի ընկերություն շահել է Լիբանանի և Սիոնիստական ռեժիմի միջև գտնվող վիճելի տարածքում հորատումներ իրականացնելու մասին պայմանագիրը: Լիբանանի ԱԳ նախարարությունը Սիոնիստական ռեժիմի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այդ մասին հաղորդում է Ալ-Նաշրա լրատվական գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2021 12:50 Asia/Tehran
  • Լիբանանը Անվտանգության խորհրդում հայց է ներկայացրել Սիոնիստական ռեժիմի դեմ

Լուրեր են տարածվել այն մասին, թե ամերիկյան մի ընկերություն շահել է Լիբանանի և Սիոնիստական ռեժիմի միջև գտնվող վիճելի տարածքում հորատումներ իրականացնելու մասին պայմանագիրը: Լիբանանի ԱԳ նախարարությունը Սիոնիստական ռեժիմի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այդ մասին հաղորդում է Ալ-Նաշրա լրատվական գործակալությունը:

Լիբանանի ԱԳ նախարարությունը կիրակի օրը մի նամակ հղելով ԱԽ-ին, պահանջել է թույլ չտալ վիճելի տարածքում հորատումներ իրականացնել և կանխել միջազգային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված ցանկացած քայլ:

Լիբանանի ԱԳ նախարարությունն այդ նամակում ՄԱԿ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել  Լիբանանի և Սիոնիստական ​​ռեժիմի վիճելի տարածքում հորատումներ չկատարվելու, և  Լիբնանի իրավունքներն ու ինքնիշխանությունը պահպանվելու  ուղղությամբ:

Շաբաթ օրը լուրեր են շրջանառվել, որոնց համաձայն՝ ամերիկյան Halliburton ընկերությունը շահել է Լիբանանի ու Սիոնիստական ռեժիմի միջև վիճելի տարածքում նավթի ու գազի արդյունահանման մասին պայմանագիրը: