Լիբանանը Անվտանգության խորհրդում հայց է ներկայացրել Սիոնիստական ռեժիմի դեմ
Լուրեր են տարածվել այն մասին, թե ամերիկյան մի ընկերություն շահել է Լիբանանի և Սիոնիստական ռեժիմի միջև գտնվող վիճելի տարածքում հորատումներ իրականացնելու մասին պայմանագիրը: Լիբանանի ԱԳ նախարարությունը Սիոնիստական ռեժիմի դեմ հայց է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Այդ մասին հաղորդում է Ալ-Նաշրա լրատվական գործակալությունը:
Լիբանանի ԱԳ նախարարությունը կիրակի օրը մի նամակ հղելով ԱԽ-ին, պահանջել է թույլ չտալ վիճելի տարածքում հորատումներ իրականացնել և կանխել միջազգային խաղաղության ու անվտանգության դեմ ուղղված ցանկացած քայլ:
Լիբանանի ԱԳ նախարարությունն այդ նամակում ՄԱԿ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել Լիբանանի և Սիոնիստական ռեժիմի վիճելի տարածքում հորատումներ չկատարվելու, և Լիբնանի իրավունքներն ու ինքնիշխանությունը պահպանվելու ուղղությամբ:
Շաբաթ օրը լուրեր են շրջանառվել, որոնց համաձայն՝ ամերիկյան Halliburton ընկերությունը շահել է Լիբանանի ու Սիոնիստական ռեժիմի միջև վիճելի տարածքում նավթի ու գազի արդյունահանման մասին պայմանագիրը: