Սիոնիստական ​​ռեժիմը խոստովանել է, որ մասնակցել է գեներալ Սոլեյմանիի սպանությանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i152226-Սիոնիստական_ռեժիմը_խոստովանել_է_որ_մասնակցել_է_գեներալ_Սոլեյմանիի_սպանությանը
Սիոնիստական ​​ռեժիմն առաջին անգամ խոստովանել է իր մասնակցությունը Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գեներալ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ -Մոհանդեսի սպանությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 03, 2021 05:00 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմը խոստովանել է, որ մասնակցել է  գեներալ Սոլեյմանիի սպանությանը

Սիոնիստական ​​ռեժիմն առաջին անգամ խոստովանել է իր մասնակցությունը Բաղդադի օդանավակայանի մերձակայքում գեներալ Սոլեյմանիի և Աբու Մեհդի Ալ -Մոհանդեսի սպանությանը:

Իրաքյան «Ալ-Մաթլա» լրատվական գործակալության հաղորդմամբ,  Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական հետախուզության «Աման» ստորաբաժանման ղեկավար Թամիր Հայմանը հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ Իսրայելը մասնակցել է  ԱՄՆ-ի կառավարության հրամանով իրագործված՝ ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի և Իրաքի Հաշդ ալ-Շաբի խմբավորման փոխհրամանատար Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի սպանությանը: 

Հայմանի խոսքով ՝ Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական ծառայությունը տեղեկատվություն է տրամադրել ԱՄՆ -ին:

Գեներալ  Հաջ Ղասեմ Սուլեյմանին և Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը, իրենց ուղեկցող ութ այլ անձանց հետ միասին, նահատակվեցին  2020 թ. հունվարի 3-ին՝ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով Բաղդադի օդանավակայանի մերձակայքում իրականացված ավիահարձակման հետևանքով: