Վրաստանի վարչապետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i152350-Վրաստանի_վարչապետը_հանդիպել_է_Ադրբեջանի_պաշտպանության_նախարարին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2021 13:38 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ տեղեկությունների՝ Իրակլի Ղարիբաշվիլին և Զաքիր Հասանովը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության, տարածաշրջանի անվտանգության և համատեղ նախագծերի իրականացման վերաբերյալ  հարցեր: Ղարիբաշվիլին և Հասանովը քննարկել են նաև Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձևաչափով համագործակցությանը վերաբերող հարցեր։

lragir.am