Եմենի բանակը խոցել է ամերիկյան լրտեսական ԱԹՍ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i152602-Եմենի_բանակը_խոցել_է_ամերիկյան_լրտեսական_ԱԹՍ
Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարքի կործանման մասին:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 07, 2021 13:57 Asia/Tehran
  • Եմենի բանակը խոցել է ամերիկյան լրտեսական ԱԹՍ

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտարարել է ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարքի կործանման մասին:

Հինգշաբթի  օրը Եմենի զինված ուժերի խոսնակ գեներալ Յահյա Սարին հայտարարել է, որ  երկրի զինված ուժերը խոցել են ամերիկյան լրտեսական անօդաչու թռչող սարքը, որը թշնամական գործողություններ էր իրականացնում Ջիզանի ճակատում:

Յահյա Սարին հավելել է, որ Եմենի հակաօդային պաշտպանությունը խոցել է ԱՄՆ-ի արտադրության RQ_20 լրտեսական անօդաչուն, որը թշնամական առաքելություն էր իրականացնում Ջիզանի ճակատում:

Եմենի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ անօդաչուն խոցվել է համապատասխան զենքով, իսկ անօդաչուի բեկորների պատկերները գրանցվել են և կհրապարակվեն առաջիկա մի քանի ժամվա ընթացքում:

Վերջին ամիսներին Եմենի բանակը նաև խոցել է Սաուդյան կոալիցիային պատկանող մի քանի անօդաչու թռչող սարքեր, որոնք  թշնամական գործողություն էին իրականցնում Եմենի տարբեր շրջաններում: