Օկուպացված Գոլանի բնակիչներ. Մենք Իսրայելին թույլ չենք տա քաղաքավաններ կառուցել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i152896-Օկուպացված_Գոլանի_բնակիչներ._Մենք_Իսրայելին_թույլ_չենք_տա_քաղաքավաններ_կառուցել
Սիրիայի օկուպացված Գոլանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել և շեշտել, որ թույլ չեն տա այդ տարածքում իրականացնել քաղաքավանների կառուցման որևէ նախագիծ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 14:36 Asia/Tehran
  • Օկուպացված Գոլանի բնակիչներ. Մենք Իսրայելին թույլ չենք տա  քաղաքավաններ կառուցել

Սիրիայի օկուպացված Գոլանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել և շեշտել, որ թույլ չեն տա այդ տարածքում իրականացնել քաղաքավանների կառուցման որևէ նախագիծ:

Սիրիայի հարավում գտնվող օկուպացված Գոլանի  բնակիչները հանրահավաք են անցկացրել Մասաադա գյուղում և  վերահաստատել են  իրենց արաբական-սիրիական ինքնությունը:

Օկուպացված Գոլանի բնակիչների հանրահավաքն ուղղված է այդ տարածքում քաղաքատիպ ավանների կառուցման աշխատանքն ընդլայնելու հարցով  վերջերս սիոնիստների գումարած նիստի դեմ:

Ըստ հաղորդման՝ սիոնիստները մտադիր են ևս 7 հազար բնակելի միավոր կառուցել օկուպացված Գոլանի վերաբնակիչների համար: Այդ քաղաքավանների կառուցման դեպքում, սիոնիստ վերաբնակիչների թիվն այդ տարածքում 40 հազարից կհասնի 100 հազարի:

Փորձագետներն ընդգծել են, որ Թել Ավիվը նման նախագծերով նպատակ ունի փոխել Գոլանի ժողովրդագրական և աշխարհագրական կառուցվածքը: