Օկուպացված Գոլանի բնակիչներ. Մենք Իսրայելին թույլ չենք տա քաղաքավաններ կառուցել
Սիրիայի օկուպացված Գոլանի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել և շեշտել, որ թույլ չեն տա այդ տարածքում իրականացնել քաղաքավանների կառուցման որևէ նախագիծ:
Սիրիայի հարավում գտնվող օկուպացված Գոլանի բնակիչները հանրահավաք են անցկացրել Մասաադա գյուղում և վերահաստատել են իրենց արաբական-սիրիական ինքնությունը:
Օկուպացված Գոլանի բնակիչների հանրահավաքն ուղղված է այդ տարածքում քաղաքատիպ ավանների կառուցման աշխատանքն ընդլայնելու հարցով վերջերս սիոնիստների գումարած նիստի դեմ:
Ըստ հաղորդման՝ սիոնիստները մտադիր են ևս 7 հազար բնակելի միավոր կառուցել օկուպացված Գոլանի վերաբնակիչների համար: Այդ քաղաքավանների կառուցման դեպքում, սիոնիստ վերաբնակիչների թիվն այդ տարածքում 40 հազարից կհասնի 100 հազարի:
Փորձագետներն ընդգծել են, որ Թել Ավիվը նման նախագծերով նպատակ ունի փոխել Գոլանի ժողովրդագրական և աշխարհագրական կառուցվածքը: