Սիոնիստական ռեժիմը Սիրիայում ավիահարվածներ է իրականացրել
Սիրիական ԶԼՄ -ները հայտնում են, որ իսրայելական օդուժի հարձակման հետևանքով չորս սիրիացի զինվոր է զոհվել և վիրավորվել:
Հինգշաբթի օրը, SANA գործակալությունը հայտնել է, ոռ հյուսիսարևմտյան Թադմոր քաղաքի վրա իսրայելական ուժերի ավիահարվածների հետևանքով մեկ սիրիացի զինվոր զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել:
Ըստ սիրիական աղբյուրների՝ Սիոնիստական ռեժիմի ավիահարվածներն իրականացվել են Թադմորից հարավ՝ Սիրիա-Իրաք սահմանի մոտ:
Սիրիական ՀՕՊ համակարգերը Թադմորի երկնքում խոցել են թշնամու հրթիռները:
Sabrinnews- ի հաղորդմմամբ ՝ իսրայելական և ամերիկյան ինքնաթիռները հետախուզական թռիչքներ են իրականացնում Սիրիայի հետ սահմանին Դիմադրության խմբերի տեղակայման վայրում:
Սիոնիստական ռեժիմը ահաբեկիչներին աջակցելու նպատակով մշտապես թիրախավորում է սիրիական բանակի դիրքերն ու ենթակառուցվածքները: