Լիբանանի բանակը Բեյրութի դեպքերի առնչությամբ ձերբակալել է 9 մարդու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i153174-Լիբանանի_բանակը_Բեյրութի_դեպքերի_առնչությամբ_ձերբակալել_է_9_մարդու
Լիբանանի բանակը հայտարարել է Բեյրութում երեկ տեղի ունեցած հրաձգության գործով ինը մարդու ձերբակալելու մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 15, 2021 08:37 Asia/Tehran

Լիբանանի բանակը հայտարարել է Բեյրութում երեկ տեղի ունեցած հրաձգության գործով ինը մարդու ձերբակալելու մասին:

Հինգշաբթի երեկոյան Լիբանանի բանակի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ  երեկվա կրակոցների հեղինակներին գտնելու նպատակով իրականացված գործողության արդյունքում  ձերբակալվել է ինը մարդ:

Լիբանանյան բանակն ընդգծել է, որ շարունակվում են շփումները համապատասխան կողմերի հետ ՝ իրավիճակը վերահսկելու և Բեյրութում խռովությունը կանխելու նպատակով: 

Երեկ առավոտյան Բեյրութի նավահանգստի պայթյունի գործով քննիչ Տարիկ Բիթարի գործողությունների դեմ բողոքող մի խումբ քաղաքացիներ,  ցույց են անցկացրել  Բեյրութի արդարադատության պալատի առջև: Ցույցի ժամանակ, մի խումբ զինված անձինք, կրակ են բացել ցուցարարնբերի ուղղությամբ: Հարձակման հետևանքով  զոհվել է 6 մարդ, ավելի քան 60 -ը ՝ վիրավորվել: