ԻԼԻՊ -ը ստանձնել է Ղանդահարի Ֆաթեմիա մզկիթի վրա հարձակման պատասխանատվությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i153234-ԻԼԻՊ_ը_ստանձնել_է_Ղանդահարի_Ֆաթեմիա_մզկիթի_վրա_հարձակման_պատասխանատվությունը
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնեց ուրբաթ օրը Աֆղանստանի Կանդահար քաղաքում շիական մզկիթի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 16, 2021 08:03 Asia/Tehran

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումը ստանձնեց ուրբաթ օրը Աֆղանստանի Կանդահար քաղաքում շիական մզկիթի վրա իրականացված հարձակման պատասխանատվությունը:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, ուրբաթ կեսօրին, Աֆղանստանի  Ղանդահար քաղաքի Ֆաթեմիա մզկիթի վրա իրականացված ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել է  33 , վիրավորվել՝ 74 հոգի:

«Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը պայթյունից հետո հայտարարել է, որ  հանցագործներին ձերբակալելու հրաման է տրվել:

Ավելի վաղ «Թալիբան» նա հայտարարել էր, որ ԻԼԻՊ -ն Աֆղանստանում  մեծ  ներկայություն չունի և չի կարող լուրջ խնդիրներ ստեղծել երկրի համար:  

Հարկ է նշել, որ անցած ուրբաթ օրը ևս, ահաբեկչական հարձակում էր իրականաացվել Աֆղանստանի Կունդուզ նահանգի շիական մզկիթի դեմ, որի հետևանքով զոհվել ու վիրավորվել էր ավելի քան 200 մարդ:

Աֆղանստանի Կունդուզ քաղաքում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը նույնպես  ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը: