Լիբանանի «Հեզբոլլահը» հայտարարություն է տարածել Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ
Լիբանանեան «Հեզբոլլահ» շարժումը դատապարտելէ ՍԻրիայի մայրաքաղաքում չորեքշաբթի օրը տեղի ունեցած ահաբեկչությունը:
Ըստ «Ալ-Մենար» ցանցի; «Հեզբոլլահի» հայտարարության մեջ ասված է. «Ահաբեկչության դավաճան ձեռքերը կրկին մեկնվեցին Սիրիայի մայրաքաղաքի անվտանգության ու կայունության դեմ, և ռումբի պայթյունից սպանվեցին և վիրավորվեցին մի խումբսիրիացի զինվորներ»:
Հայտարարության մեջ ասված է. «Աշխարհում և տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների և նրանց ստեղծողների ջանքերը, որոնք ուղղված են Սիրիայի կայունությունն ու անվտանգությունը խաթարելուն, ոչ միայն կձախողվեն, այլև կկրկնապատկեն սիրիական բանակի վճռականությունը՝ շարունակելու օկուպացված տարածքների ազատագրման գործողությունը»:
Սիրիական պաշտոնական աղբյուրները չորեքշաբթի առավոտյան հայտնել են, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ալ-Ռաիս կամրջի տակ սիրիական բանակի զինվորներին տեղափոխող ավտոբուսի -անապարհին ռումբ է պայթել, որի հետևանքով զոհվել է 13 մարդ, մի քանիսը վիրավորվել են:
Ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը: