Սիոնիստական ​​ռեժիմի ինտերնետային խոշոր ընկերությունը ենթարկվել է հաքերային հարձակման
https://parstoday.ir/hy/news/west_asia-i154422-Սիոնիստական_ռեժիմի_ինտերնետային_խոշոր_ընկերությունը_ենթարկվել_է_հաքերային_հարձակման
Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են, որ ռեժիմի խոշոր ինտերնետային ընկերություններցի մեկը ենթարկվել է հաքերային հարձակման
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 30, 2021 07:43 Asia/Tehran
  • Սիոնիստական ​​ռեժիմի  ինտերնետային խոշոր ընկերությունը ենթարկվել  է հաքերային հարձակման

Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են, որ ռեժիմի խոշոր ինտերնետային ընկերություններցի մեկը ենթարկվել է հաքերային հարձակման

Սիոնիստական «Ջերուսալեմ Փոսթ» թերթը շաբաթ օրը հայտնել է, որ  Black Shadow հաքերային խումբը հայտարարել է, որ կոտրել է Սիոնիստական ​​ռեժիմի Cyberserve ինտերնետային ընկերության սերվերները,   փակել դրանք և սպառնացել  տեղեկատվության արտահոսքով:

Ըստ թերթի՝ Cyberserve -ը վեբ հոստինգի ծառայություններ տրամադրող ընկերություն է,  ինչը նշանակում է, որ այն սերվերներ և տվյալների պահպանման հնարավորություն է տրամադրում ոլորտի այլ ընկերություններին:

Հաքերների  տրամադրության տակ հայտնված տվյալները ներառում են ընկերությունների լայն շրջանակ, այդ թվում՝ Pegasus Travel Reservation Company, Dan Bus Company և ռեժիմի մանկական թանգարանը:

Հատկանշական է, որ Սիոնիստական ​​ռեժիմի լրատվամիջոցները վերջերս հայտնել էին ռեժիմի զինվորականների ու բանակի դեմ լայնածավալ կիբերհարձակման մասին, որի ընթացքում հաքերների տրամադրության տակ էին հայտնվել  սիոնիստ զինվորականների վերաբերյալ տեղեկությունները: