Ալ-Մայադին. Իսրայելն ընդունում է պարտությունը կիբեր պատերազմում
Ըս լիբանանյան Ալ-Մայադին ցանցի, Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները խոստովանել են, որ դեռ չգիտեն ինչպես դիմակայել կիբերպատերազմին:
Սիոնիստական 13-րդ հեռուստաալիքը նույնպես վտանգավոր է որակել Իսրայելում վերջերս տեղի ունեցած կիբերհարձակումը և հայտարարել. «Այս կիբերհարձակումից հետո պարզ դարձավ, որ իսրայելական ընկերությունները թույլ են և ի վիճակի չեն պաշտպանվել»:
Անցյալ շաբաթ սիոնիստական Yedioth Ahronoth թերթը հայտնել էր, որ մի խումբ հաքերներ գաղտնազերծել են ռեժիմի բանակի մասին հետախուզական փաստաթղթերը:
Մի քանի օր անց սիոնիստական «Երուսաղեմ փոստ» թերթը հայտարարել է, որ Black Shadow իրանական հաքերային խումբը կոտրել է Սիոնիստական ռեժիմի Cyberserve ինտերնետային ընկերության սերվերները։
Անցյալ շաբաթ Իրանի որոշ գազալցակայաններում կիբերհարձակման պատճառով խափանվեց վառելիքի մատակարարումը, և Իրանի կառավարությունը հայտարարեց, որ այս հարցի հետևում կանգնած են ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը։