Սիրիայում սիոնիստների կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության ապացույցներ են հայտնաբերվել
Սիրիայի անվտանգության ուժերը սիոնիստների և Արևմուտքի կողմից ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցության նոր ապացույցներ են հայտնաբերել:
ՍԱՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սիրիայի անվտանգության ուժերը ազատագրված շրջանները մաքրագործելու ընթացքում, Դամասկոսի հարավ-արևմտյան արվարձանում հայտնաբերել ու առգրավել են մեծ քանակությամբ իսրայելական զենք, զինամթերք, թմրանյութեր և դեղորայք:
Սիրիայի անվտանգության ուժերը նաև հայտնաբերել ու առգրավել են արևմտյան երկրների արտադրության մի շարք զենքեր, և իսրայելական անլար կապի սարքավորումներ, հակատանկային ականներ և հակահետևակային ականներ, որոնք ահաբեկիչները թողել էին Կունեյտրայի ծայրամասում։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհի 120 երկրից մոտ 360 հազար ահաբեկիչներ ներգրավված են եղել Սիրիայի ժողովրդի ու կառավարության դեմ պատերազմում, որոնց մեծ մասը սպանվել ու վիրավորվել է բախումների ընթացքում,իսկ ոմանք էլ փախել են իրենց երկրներ: