Հաքերները կոտրել են Սիոնիստական ռեժիմի երեք խոշոր ինժեներական ընկերությունների տվյալների բազան
«Մովսեսի գավազան» անվամբ հաքերային խումբը հայտարարել է, որ հաքերային գործողություններ է իրականացրել Սիոնիստական ռեժիմի երեք ինժեներական ընկերությունների դեմ։
«Jerusalem Post» թերթի փոխանցմամբ՝ «Մովսեսի գավազանը» անվամբ հաքերային խումբը հայտարարել է. «Այս հարձակման արդյունքում ձեռք են բերվել «Էհուդ Լութայան», «Դեյվիդ» և «HGM» ինժեներական ընկերությունների տվյալները»։
Հաքերային խումբը նշել է, որ հավաքված տեղեկատվությունները ներառում են Սիոնիստական ռեժիմի փոստային ծառայության ու պատերազմի նախարարության վերաբերյալ տեղեկություններ և Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցի, ինչպես նաև «Էլեկտրոն Սիլագ» (Electron Csillag) և Էփսիլըր (Epsilor) ընկերությունների հետ կապված ֆայլեր:
Ի դեպ եբրայական աղբյուրները հայտնել են Սիոնիստական ռեժիմի Cyberserve ինտերնետային ընկերության սերվերները կոտրելու և ռեժիմի պատերազմի նախարարության հետախուզական աղբյուրների ու հիվանդանոցների կայքերի վրա իրականացրած կիբերհարձակման մասին: