Հաքերները կոտրել են Սիոնիստական ​​ռեժիմի երեք խոշոր ինժեներական ընկերությունների տվյալների բազան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i154880-Հաքերները_կոտրել_են_Սիոնիստական_ռեժիմի_երեք_խոշոր_ինժեներական_ընկերությունների_տվյալների_բազան
«Մովսեսի գավազան» անվամբ հաքերային խումբը հայտարարել է, որ հաքերային գործողություններ է իրականացրել Սիոնիստական ​​ռեժիմի երեք ինժեներական ընկերությունների դեմ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 03, 2021 14:23 Asia/Tehran
  • Հաքերները կոտրել են Սիոնիստական ​​ռեժիմի երեք խոշոր ինժեներական ընկերությունների տվյալների բազան

«Մովսեսի գավազան» անվամբ հաքերային խումբը հայտարարել է, որ հաքերային գործողություններ է իրականացրել Սիոնիստական ​​ռեժիմի երեք ինժեներական ընկերությունների դեմ։

«Jerusalem Post» թերթի փոխանցմամբ՝ «Մովսեսի գավազանը» անվամբ հաքերային խումբը հայտարարել է. «Այս հարձակման արդյունքում ձեռք են բերվել «Էհուդ Լութայան», «Դեյվիդ» և «HGM» ինժեներական ընկերությունների տվյալները»։

Հաքերային խումբը նշել է, որ հավաքված տեղեկատվությունները ներառում են Սիոնիստական ռեժիմի փոստային ծառայության ու պատերազմի նախարարության վերաբերյալ տեղեկություններ և Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Բենի Գանցի, ինչպես նաև «Էլեկտրոն Սիլագ» (Electron Csillag) և Էփսիլըր (Epsilor) ընկերությունների հետ կապված ֆայլեր:

Ի դեպ եբրայական աղբյուրները հայտնել են  Սիոնիստական ​​ռեժիմի  Cyberserve ինտերնետային ընկերության սերվերները կոտրելու և ռեժիմի պատերազմի նախարարության հետախուզական աղբյուրների ու հիվանդանոցների կայքերի վրա իրականացրած  կիբերհարձակման մասին: