Պաղեստինցի պաշտոնյա. Թել Ավիվը շարունակում է իր անօրինական գործողությունները
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչը կազմակերպության գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահներին ուղղված նամակներում գրել է, որ Սիոնիստական ռեժիմը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները:
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչ Ռիյադ Մանսուրն առանձին նամակներում նշել է, որ Սիոնիստական ռեժիմը շարունակում է քաղաքատիպ ավաններ կառուցել օկուպացված տարածքներում, հատկապես բռնագրաված Ղոդսում և մտադիր է ավելի քան 3000 նոր բնակարաններ կառուցել վերաբնակիչների համար:
Մանսուրը հավելել է.«Սիոնիստները մտադիր են վերաբնակիչներին տեղափոխել նոր բնակավայրեր, և դա հակասում է միջազգային իրավունքին»։
ՄԱԿ-ում Պաղեստինի ներկայացուցիչը միջազգային հանրությանը, ինչպես նաև ՄԱԿ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել Թել Ավիվում թշնամական և անօրինական գործողությունների շարքը։