Խոշոր կիբերհարձակում Իսրայելի վրա. Իսրայելի կենսական կենտրոնները խոցելի են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i155894-Խոշոր_կիբերհարձակում_Իսրայելի_վրա._Իսրայելի_կենսական_կենտրոնները_խոցելի_են
«Moses_Staff» (Մովսեսի ձեռնափայտը) հաքերային խումբը հայտարարել է Սիոնիստական ​​ռեժիմին պատկանող մեծ ծավալով ֆայլերի, պատկերների և եռաչափ քարտեզների ձեռքբերման և կարևոր տեղեկատվության հրապարակման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2021 08:42 Asia/Tehran
  • Խոշոր կիբերհարձակում Իսրայելի վրա. Իսրայելի կենսական կենտրոնները խոցելի են

«Moses_Staff» (Մովսեսի ձեռնափայտը) հաքերային խումբը հայտարարել է Սիոնիստական ​​ռեժիմին պատկանող մեծ ծավալով ֆայլերի, պատկերների և եռաչափ քարտեզների ձեռքբերման և կարևոր տեղեկատվության հրապարակման մասին։

Երկուշաբթի օրը, Al-Madan-ի փոխանցմամբ, «Moses_Staff» հաքերային խումբը, որը վերջերս կիբերհարձակումներ էր իրականացրել օկուպացված Պաղեստինի կենտրոնների վրա,  նոր տեսանյութ հրապարակելով կրկին զարմացրել է Սիոնիստական ​​ռեժիմին։

Խմբի կողմից հրապարակված տեսանյութում ցուցադրվում և հայտարարվում են Սիոնիստական ​​ռեժիմի կենսական օբյեկտների պատկերներն ու քարտեզները, այս նկարները ճշգրիտ օրինակներ են, որոնք ստացվել են վերջերս Սիոնիստական ​​ռեժիմի կիբերենթակառուցվածքը կոտրելու արդյունքում, ինչը կարելի է պարտություն համարել Թել Ավիվի կիբերանվտանգության համար:

Նոյեմբերի 6-ին, «Moses_Staff» հաքերային խումբը հարձակվել էր նաև իսրայելական ընկերությունների «հետախուզական սերվերների վրա»՝ բացահայտելով հաքերային հարձակման ժամանակ ձեռք բերված փաստաթղթերը՝ փաստաբանների հաշիվներ, չեքերը, ֆինանսական հաշվետվություններ և այլն:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio