Խոշոր կիբերհարձակում Իսրայելի վրա. Իսրայելի կենսական կենտրոնները խոցելի են
«Moses_Staff» (Մովսեսի ձեռնափայտը) հաքերային խումբը հայտարարել է Սիոնիստական ռեժիմին պատկանող մեծ ծավալով ֆայլերի, պատկերների և եռաչափ քարտեզների ձեռքբերման և կարևոր տեղեկատվության հրապարակման մասին։
Երկուշաբթի օրը, Al-Madan-ի փոխանցմամբ, «Moses_Staff» հաքերային խումբը, որը վերջերս կիբերհարձակումներ էր իրականացրել օկուպացված Պաղեստինի կենտրոնների վրա, նոր տեսանյութ հրապարակելով կրկին զարմացրել է Սիոնիստական ռեժիմին։
Խմբի կողմից հրապարակված տեսանյութում ցուցադրվում և հայտարարվում են Սիոնիստական ռեժիմի կենսական օբյեկտների պատկերներն ու քարտեզները, այս նկարները ճշգրիտ օրինակներ են, որոնք ստացվել են վերջերս Սիոնիստական ռեժիմի կիբերենթակառուցվածքը կոտրելու արդյունքում, ինչը կարելի է պարտություն համարել Թել Ավիվի կիբերանվտանգության համար:
Նոյեմբերի 6-ին, «Moses_Staff» հաքերային խումբը հարձակվել էր նաև իսրայելական ընկերությունների «հետախուզական սերվերների վրա»՝ բացահայտելով հաքերային հարձակման ժամանակ ձեռք բերված փաստաթղթերը՝ փաստաբանների հաշիվներ, չեքերը, ֆինանսական հաշվետվություններ և այլն:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio