Պաղեստինցի բանտարկյալի նահատակությունից հետո իսրայելական բանտը հրկիզվել է
Ի նշան բողոքի Սիոնիստական ռեժիմի կողմից Սամի ալ-Ամուրի սպանության դեմ, Ասքալանի բանտի պաղեստինցի բանտարկյալները հրկիզել են բանտի մի հատվածը:
Սիոնիստական բանտում Սամի Աբեդ ալ-Ամուրի նահատակությունից հետո, Ասքալանի բանտում իրավիճակը լարվել է: Բանտարկյալները հրկիզել են բանտի մի հատվածը և ի նշան սգի, վերադարձրել իրենց կերակուրը:
«Պաղեստինցի բանտարկյալների շարժում»-ը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմը ալ-Ամուրին Նաֆհայի դաշտային բանտի հիվանդանոց տեղափոխելիս միջանցքում պահել է ավելի քան 14 ժամ, ինչը վկայում է ռեժիմի կողմից պաղեստինի բանտարկյալի նկատմամբ իրականացրած հանցագործության մասին:
Շարժումը նաև հայտարարել է, որ ալ-Ամուրիի նկատմամբ բանտի աշխատակիցների վերաբերմունքն ապացուցում է որ վերջինս սպանվել է և պաղեստինցի բանտարկյալների դեմ Սիոնիստական ռեժիմի թշնամական գործողությունները շարունակվում են:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio