Սիրիայում ահաբեկիչները սկսել են միմյանց դեմ պայքարել
Սիրիայում ահաբեկիչներն արդեն սկսել են միմյանց դեմ պայքար մղել: Ռուսական ռազմատիեզերական ուժերի կողմից իրականացվող օդային հարվածների ներքո հայտնված ահաբեկիչները սկսել են ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկական մեծ կորուստներ կրել:
Գրում է Tvzvezda.ru.-ն: Ահաբեկիչները փորձում են իրենց կրած կորուստները փոխհատուցել հարևան խմբավորումների հաշվին: Այդպես օրինակ՝ նախօրեին Դամասոկսից ոչ մեծ հեռավորության վրա «Իսլամական պետություն» և «Ջեբաթ ան-Նուսրա» խմբավորումների ահաբեկիչների միջև բախում է տեղի ուենցել: Արդյուքնում երկու խմբավորումներն էլ լուրջ կորուստներ են ունեցել: Իսկ Իդլիբում «Ջեյշ ալ Փաթհ» խմբավորման ահաբեկիչները այլ խմբավորումներին անգործունեության մեջ են մեղադրել: Սիրիայի կառավարական զորքերի տվյալներով՝ նահանջելով ծայրահեղականները ավելի հաճախ են սկսել հրադադարի մասին խնդրել և դեպի Լիբանանի ու Թուրքիայի տարածքներ փախուստի դիմել:
ankakh.com
28/1/2016