Ռուսաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները կքննարկեն իրադրությունը Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i156448-Ռուսաստանի_և_Լիբանանի_ԱԳ_նախարարները_կքննարկեն_իրադրությունը_Սիրիայում
Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բուհաբիբը Ռուսաստան այցի ընթացքում իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2021 18:04 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները կքննարկեն իրադրությունը Սիրիայում

Լիբանանի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Բուհաբիբը Ռուսաստան այցի ընթացքում իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ կքննարկի իրադրությունը Սիրիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

Լիբանանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվայում կլինի նոյեմբերի 20-23-ը: «Բանակցությունների ընթացքում տեղի կունենա մտքերի փոխանակում միջազգային ու տարածաշրջանային խնդիրների ակտուալ ասպեկտների շրջանակում՝ շեշտադրելով իրադրությունը հենց Լիբանանում: Նախատեսվում է զգալի ուշադրություն հատկացնել Սիրիայում և դրա շուրջ իրադրությանը, այդ թվում և սիրիացի փախստականների վերադարձի խնդրին: Քննարկվելու է մերձավորարևելյան խաղաղ կարգավորման թեման»,- ասվում է հայտարարության մեջ:

armenpress.am