Սիրիայի հյուսիս-արևելքում ոչնչացվել է ԱՄՆ-ի երկու ռազմական բեռնատար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i157434-Սիրիայի_հյուսիս_արևելքում_ոչնչացվել_է_ԱՄՆ_ի_երկու_ռազմական_բեռնատար
Սիրիական աղբյուրները հայտնել են, որ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա նահանգում ռումբի պայթյունի հետևանքով ոչնչացվել է երկու ամերիկյան բեռնատար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2021 12:49 Asia/Tehran
  • Սիրիայի հյուսիս-արևելքում ոչնչացվել է ԱՄՆ-ի երկու ռազմական բեռնատար

Սիրիական աղբյուրները հայտնել են, որ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Ալ-Հասաքա նահանգում ռումբի պայթյունի հետևանքով ոչնչացվել է երկու ամերիկյան բեռնատար:

ՍԱՆԱ-ի հաղորդման համաձայն,  բեռնատարները պայթել են Սիրիայի հյուսիս-արևելյան ալ-Մալիքիա շրջանում։

Հարձակման հետևանքով  զոհերի կամ նյութական վնասների մասին մանրամասներ չեն հաղորդվում: Որևէ  խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։

Սիրիական լրատվամիջոցները մի քանի օր առաջ հայտնել էին, որ Ալ-Հասաքա նահանգի բնակիչներն ամերիկյան ռազմական ավտոշարասյունին ստիպել են փոխել ճանապարհը։