Հազարավոր սիոնիստներ բողոքի ցույցեր են անցկացրել Նաֆթալի Բենեթի դեմ
Հազարավոր սիոնիստներ ցույց են անցկացրել օկուպացված տարածքներում՝ բողոքելով Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթի կառավարության գործունեության դեմ:
«Ալ-Ղոդս Ալ-Արաբի» թերթի փոխանցմամբ՝ ցուցարաները ռեժիմի վարչապետ Նավթալի Բենեթին մեղադրել են Իսրայելի հրեական ինքնությանը վնասելու մեջ:
Հաղորդման համաձայն՝ ցույցերին մասնակցել են նաև «Լիքուդ» կուսակցության և ընդդիմադիր կուսակցության անդամները:
Բողոքի ակցիայի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել.«Փոքրիկ Բիբի թագավորը (Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահու) և Բենեթը վտանգավոր են Իսրայելի համար»:
Օկուպացված տարածքներում անցկացված նոր հարցման արդյունքները ցույց են տալիս, որ Նաֆթալի Բենեթի նոր կառավարությունը չնայած Դիմադրության դեմ կիրառած խիստ դիրքորոշմանը՝ կորցրել է իր ժողովրդականությունը օկուպանտ սիոնիստների շրջանում: