Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են եռակողմ հայտարարությունների իրագործումը
Դեկտեմբեր 08, 2021 14:02 Asia/Tehran
Դեկտեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի միջև։
Ինչպես Armenia.Az-ին հայտնել են ԱԳՆ-ից, նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը, այդ թվում՝ եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված հարցեր։ Տեղի է ունեցել մտքերի փոխանակում «3 + 3» հարթակի իրականացման շուրջ։
Նախարարները մտքեր են փոխանակել նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների Պակիստանում արտահերթ հանդիպման կապակցությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
ARMENIA.AZ
Պիտակ