Հորդանանցիները շարունակում են բողոքել Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման դեմ
Հորդանանի տարբեր քաղաքներում մարդիկ կրկին դուրս են եկել փողոց՝ բողոքելու Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման դեմ՝ հայտարարելով իրենց աջակցությունը Պաղեստինի Դիմադրությանը:
Հորդանանի մայրաքաղաք Ամմանում, ուրբաթօրյա աղոթքից հետո, քաղաքացիները բողոքի ցույց են անցկացրել Ալ-Հուսեյնի մզկիթի դիմաց:
Այս ցույցերը, ինչպես և նախորդները, անցկացվել են ի նշան բողոքի՝ Սիոնիստական ռեժիմի հետ «Ջուր՝ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնագրի ստորագրման և այս ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման դեմ։
Հաղորդագրության համաձայն՝ ցուցարարները վանկարկել են կարգախոսներ՝ մերժելով իսրայելական օկուպանտների հետ հարաբերությունների ցանկացած կարգավորում և հայտարարելով, որ կշարունակեն իրենց բողոքի ակցիաները այնքան ժամանակ, քանի դեռ պայմանավորվածությունը չի խախտվել։
Հորդանանցիները վերջին շաբաթներին մի քանի անգամ դուրս են եկել փողոց՝ բողոքելու Սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորման դեմ։