Սիրիայում և Իրաքում շարունակվում են Թուրքիայի ռազմական միջամտողական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i159214-Սիրիայում_և_Իրաքում_շարունակվում_են_Թուրքիայի_ռազմական_միջամտողական_գործողությունները
Թուրքական զինուժը Սիրիայում և Իրաքում անդրսահմանային գործողությունների ժամանակ թիրախավորել է Իրաքի Քրդստանի կուսակցության (PKK) մի շարք անդամների։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 21, 2021 11:28 Asia/Tehran
  • Սիրիայում և Իրաքում շարունակվում են Թուրքիայի ռազմական միջամտողական գործողությունները

Թուրքական զինուժը Սիրիայում և Իրաքում անդրսահմանային գործողությունների ժամանակ թիրախավորել է Իրաքի Քրդստանի կուսակցության (PKK) մի շարք անդամների։

Թուրքիայի ռադիոհեռուստատեսության կորպորացիայի (TRT) հաղորդման համաձայն, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Իրաքի հյուսիսում գործող Փանջա Սաեղա և Սիրիայի հյուսիսում՝ Չեշմեհ Սոլհի գործողությունների շրջանում թուրք զինվորները սպանել են PKK-ի վեց անդամի:

Անկարան Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) ներառել է ահաբեկչական խմբավորումների շարքում և խմբավորման դեմ պայքարելու պատրվակով Հյուսիսային Իրաքն ու Սիրիան վերածել է ռազմական գործողությունների բեմի։ Այս ռազմական միջամտությունը շարունակվում է չնայած պաշտոնական Բաղդադի ու Դամասկոսի և Սիրիայի ու Իրաքի ժողովուրդների բողոքներին։