Վրաստանի վարչապետը խոսել է «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i159496-Վրաստանի_վարչապետը_խոսել_է_Խաղաղ_հարևանություն_նախաձեռնության_մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիվանագիտական ​​կորպուսի աշխատակիցների համաժողովում խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2021 15:45 Asia/Tehran
  • Վրաստանի վարչապետը խոսել է «Խաղաղ հարևանություն» նախաձեռնության մասին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դիվանագիտական ​​կորպուսի աշխատակիցների համաժողովում խոսել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի մասին: Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

«Մեզ համար չափազանց կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը։ Մենք ուշադիր հետևում ենք Ղարաբաղյան պшտերшզմից հետո տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։ Գործընթացները, իհարկե, շատ հետաքրքիր են մեզ համար»,-նշել է Վրաստանի կառավարության ղեկավարը։

Խոսելով տարածաշրջանի երկրների հետ սերտ հարաբերությունների և բարձր մակարդակի այցերի մասին՝ նա նաև ասել է. «Խաղաղ հարևանություն» նախաձեռնությունը նպատակ ունի զարգացնել երկխոսությունը և Վրաստանի միջոնդրությամբ վերականգնել ու ամրապնդել վստահությունը հարևանների միջև։ Ես շատ լավ, անմիջական բարեկամական հարաբերություններ ունեմ երկու երկրների ղեկավարների՝ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ»։

Այս տարի Վրաստանի վարչապետը չորս պաշտոնական հանդիպում եմ ունեցել, երկու անգամ եղել եմ Ադրբեջանում, երկու անգամ եղել եմ Հայաստանում։

«Երկու անգամ էլ մեզ մոտ է եղել Հայաստանի վարչապետը։ Ունեցել եմ բազմաթիվ շփումներ երկու երկրների ղեկավարների հետ, այդ թվում՝ հեռախոսով։ Ես շատ հաջող հանդիպում ունեցա նաև Թուրքիայում, մեզ ամենաբարձր մակարդակով ընդունեց նախագահ Էրդողանը և շատ արդյունավետ քայլեր ենք արել այս ուղղությամբ»,-ասել է Ղարիբաշվիլին։

slim.am