ԱՄՆ-ում Էրդողանի մամուլի խոսնակը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i159840-ԱՄՆ_ում_Էրդողանի_մամուլի_խոսնակը_անդրադարձել_է_հայ_թուրքական_հարաբերություններին
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Չիկագոյի թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից հետ: Ընթացքում էլ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Ղարաբաղի հարցին: Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2021 13:41 Asia/Tehran
  • ԱՄՆ-ում Էրդողանի մամուլի խոսնակը անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը Չիկագոյի թուրքական հյուպատոսարանում հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում բնակվող Թուրքիայի քաղաքացիներից հետ: Ընթացքում էլ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և Ղարաբաղի հարցին: Այս մասին հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Նա շեշտել է, թե ԱՄՆ-ի հայկական լոբբին հակաթուրքականությունը դարձրել է իր ինքնության մի մասը։

«Հիմա սակայն Հարավային Կովկասում ընթանում է մի գործընթաց, որը փլ nւզմшն է բերում այն ամենը, ինչի վրա սփյուռքը (նկատի ունի հայկական սփյուռքին) կառուցել է իր ողջ փաստարկները: Այսինքն Կովկասում Թուրքիա-Հայաստան կամ հայ-թուրքական հшկшմшրտnւթյnւնը արդեն մոտենում է ավարտին: Այնտեղ արդեն պատմության նոր էջ է բացվել. Ղարաբաղն «ազատագրվել է» ու ընդգրկվել Ադրբեջանի կազմում»,-ասել է Քալընը՝ հավելելով, որ Թուրքիան և Հայաստանը քայլեր են ձեռնարկել երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։

Ըստ Էրդողանի խոսնակի՝ հիշյալ կարգավորման գործընթացն ամենաշահավետը լինելու է Հայաստանի համար, որը ելք չունի դեպի ծով, տնտեսապես թույլ է և կшխ-վшծnւթյшն մեջ Ռուսաստանից: Քալընի խոսքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար նպաստավոր կլինի թե տնտեսապես և թե քաղաքականապես։

slim.am