Իրաքի Սալահեդդին նահանգում մեկնարկել է «Հաշդ Ալ-Շաբի» ուժերի գործողությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i159860-Իրաքի_Սալահեդդին_նահանգում_մեկնարկել_է_Հաշդ_Ալ_Շաբի_ուժերի_գործողությունը
Իրաքի «Հաշդ Ալ-Շաբի» կազմակերպությունը հայտարարել է, որ այդ խմբավորման ուժերը գործողություններ են սկսել Սալահեդդին նահանգը ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունից մաքրելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 27, 2021 18:08 Asia/Tehran
  • Իրաքի Սալահեդդին նահանգում մեկնարկել է «Հաշդ Ալ-Շաբի» ուժերի գործողությունը

Իրաքի «Հաշդ Ալ-Շաբի» կազմակերպությունը հայտարարել է, որ այդ խմբավորման ուժերը գործողություններ են սկսել Սալահեդդին նահանգը ԻԼԻՊ-ի ահաբեկիչների ներկայությունից մաքրելու համար:

Ալ-Մալումա կայքի տեղեկաղմամբ, երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությամբ, Իրաքի Հաշդ Ալ-Շաաբի կազմակերպությունը հայտարարել է, որ 32-րդ բրիգադի ուժերը անվտանգության այս գործողությունն իրականացնում են Սալահեդդին նահանգի Ալ Զալայա, Ալ-Բաուդուր, Ավինաթ, Ալ-Ջիջի շրջաններում և Տիգրիսի ափամերձ շրջաններում:

Հաղորդագրության համաձայն, այդ գործողության նպատակն է վերացնել թաքֆիրական ուժերին և այդ տարածքներում անվտանգություն հաստատել:

2017 թվականին, երեք տարի շարունակվող մարտերից հետո, Իրաքը հայտարարեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ տարած հաղթանակի մասին, սակայն այդ ահաբեկչական խմբավորման որոշ  տարրերը դեռևս ակտիվ են Դիալա, Քիրքուկ, Նինվե, Սալահեդդին, Ալ-Անբար և Բաղդադ նահանգների որոշ շրջաններում: