Սիոնիստական ռեժիմը հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի Լաթաքիա նավահանգստի վրա
Երեքշաբթի օրը սիրիական աղբյուրները հաղորդել են, որ Սիոնիստական ռեժիմը հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի Լաթաքիա նավահանգստի վրա:
Սիրիայի ՍԱՆԱ պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սիրիական ՀՕՊ-ը պատասխանել է հարձակմանը:
Գործակալությունը հաղորդել է, որ հրթիռներն արձակվել են իսրայելական կործանիչներից:
Իսրայելական կործանիչները հարձակումն իրականացրել են Միջերկրական ծովի խորքերից՝ Լաթաքիա քաղաքից դեպի արևմուտք։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավահանգստում գտնվող միք անի բեռնարկղերում: Հրշեջները փորձում են մարել կրակը:
Ահաբեկիչներին աջակցելու նպատակով, Սիոնիստական ռեժիմը մշտապես թիրախավորում է սիրիական բանակի դիրքերն ու ենթակառուցվածքները: Իսրայելին մտահոգում է Սիրիայում ահաբեկիչների պարտությունը: