Սիոնիստական ​​ռեժիմը հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի Լաթաքիա նավահանգստի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i159882-Սիոնիստական_ռեժիմը_հրթիռային_հարձակում_է_իրականացրել_Սիրիայի_Լաթաքիա_նավահանգստի_վրա
Երեքշաբթի օրը սիրիական աղբյուրները հաղորդել են, որ Սիոնիստական ​​ռեժիմը հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի Լաթաքիա նավահանգստի վրա:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Դեկտեմբեր 28, 2021 04:46 Asia/Tehran

Երեքշաբթի օրը սիրիական աղբյուրները հաղորդել են, որ Սիոնիստական ​​ռեժիմը հրթիռային հարձակում է իրականացրել Սիրիայի Լաթաքիա նավահանգստի վրա:

Սիրիայի ՍԱՆԱ պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է, որ սիրիական ՀՕՊ-ը պատասխանել է հարձակմանը:

Գործակալությունը հաղորդել է, որ հրթիռներն արձակվել են իսրայելական կործանիչներից:

Իսրայելական կործանիչները հարձակումն իրականացրել են Միջերկրական ծովի խորքերից՝ Լաթաքիա քաղաքից դեպի արևմուտք։ Հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել նավահանգստում գտնվող միք անի բեռնարկղերում: Հրշեջները փորձում են մարել կրակը:

Ահաբեկիչներին աջակցելու նպատակով, Սիոնիստական ​​ռեժիմը մշտապես  թիրախավորում է սիրիական բանակի դիրքերն ու ենթակառուցվածքները: Իսրայելին մտահոգում է  Սիրիայում ահաբեկիչների պարտությունը: