Դիմադրության հրամանատարների նահատակության տարելիցի կապակցությամբ կանցկացվի 400 միջոցառում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i160014-Դիմադրության_հրամանատարների_նահատակության_տարելիցի_կապակցությամբ_կանցկացվի_400_միջոցառում
Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» կազմակերպության հասարակայնության հետ կապերի տնօրենը հայտարարել է Իրաքի տարբեր հատվածներում դիմադրության հրամանատարների նահատակության երկրորդ տարելիցի կապակցությամբ մշակութային ու սոցիալական 400 ծրագրերի իրականացման մասին։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 29, 2021 08:28 Asia/Tehran
  • Դիմադրության հրամանատարների նահատակության տարելիցի կապակցությամբ կանցկացվի 400 միջոցառում

Իրաքի «Հաշդ ալ-Շաբի» կազմակերպության հասարակայնության հետ կապերի տնօրենը հայտարարել է Իրաքի տարբեր հատվածներում դիմադրության հրամանատարների նահատակության երկրորդ տարելիցի կապակցությամբ մշակութային ու սոցիալական 400 ծրագրերի իրականացման մասին։

Մահնադ ալ-Աղաբին ասել է. «Չորեքշաբթի օրը Բաղդադում կմեկնարկեն  հատուկ ծրագրեր՝ նվիրված «Ղուդս» ուժերի նախկին հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և «Հաշդ ալ-Շաբի» ուժերի փոխհրամանատարլ Աբու Մեհդի ալ-Մոհանդեսի հիշատակին»։

Նա հավելել է, որ այդ շրջանակում, Իրաքի  ողջ տարածքում կանցկացվի 400 միջոցառում:

Նշելով, որ փետրվարին տեղի կունենա այս հանցագործության քննարկման թեմայով միջազգային կոնֆերանս, Մահնադ ալ-Աղաբին իրաքցիներին կոչ է արել մասնակցել այսօր անցկացվող բազմամիլիոնանոց երթին՝ հավատարմություն հայտնելու նահատակ հրամանատարներին ու   դատապարտելու նրանց սպանությունը: