Որմնանկարներ Իրաքի փողոցներում՝ ի հիշատակ Դիմադրության ճակատի նահատակների
Դեկտեմբեր 29, 2021 13:10 Asia/Tehran
ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի և Դիմադրության մյուս նահատակների մահվան երկրորդ տարելիցին, Իրաքի քաղաքների, այդ թվում Բաղդադի փողոցներում հայտնվել են նրանց որմնանկարները:
Դիմադրության ճակատի երկու բարձրաստիճան հրամանատարներ գեներալ Ղասեմ Սոլեյմանին և Աբու Մեհդի Ալ-Մոհանդեսը կարևոր դեր են խաղացել Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Նրանք սպանվել են 2020 թվականի հունվարի 3-ին՝ ԱՄՆ ահաբեկչական ուժերի ավիահարվածի արդյունքում։
Իրանում և Իրաքում մեկ շաբաթվա ընթացքում նախատեսվում է անցկացնել նրանց հիշատակին նվիրված արարողություններ։