Անկարայում ձերբակալվել է ԻՊ-ին հարելու մեջ մեղադրվող օտարերկրացի
Դեկտեմբեր 30, 2021 16:47 Asia/Tehran
Թուրքիայի անվտանգության ուժերը դեկտեմբերի 29-ին ձերբակալել են օտարերկրացու, ում կասկածում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հարելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական «Աքշամ» պարբերականը:
Կասկածյալը ձերբակալվել է մայրաքաղաք Անկարայի Էսոնբողա օդանավակայանում: Նշվում է, որ նրա մոտ ռուսական փաստաթղթեր են եղել:
https://www.1in.am
Պիտակ