Թուրքիայում պետական բանկերը սկսել են «իսլամական հավանություն» ստանալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i160224-Թուրքիայում_պետական_բանկերը_սկսել_են_իսլամական_հավանություն_ստանալ
Թուրքիայի պետական Ziraat Katılım բանկը վավերացման փաստաթուղթ է ստացել կրոնական խորհրդատվական խորհրդի կողմից, որտեղ ասվում է, որ դրա ֆինանսական ապրանքները համապատասխանում են «իսլամական սկզբունքներին», հայտնել է Evrensel թերթը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 31, 2021 08:21 Asia/Tehran
  • Թուրքիայում պետական բանկերը սկսել են «իսլամական հավանություն» ստանալ

Թուրքիայի պետական Ziraat Katılım բանկը վավերացման փաստաթուղթ է ստացել կրոնական խորհրդատվական խորհրդի կողմից, որտեղ ասվում է, որ դրա ֆինանսական ապրանքները համապատասխանում են «իսլամական սկզբունքներին», հայտնել է Evrensel թերթը։

Փաստաթղթում, որը տեղադրված է նաեւ բանկի կայքում, ասվում է, որ ավանդների պաշտպանության նորաստեղծ սխեման համապատասխանում է իսլամական ֆինանսներին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հայտարարված նոր սխեմայի համաձայն՝ բանկերը պարտավոր են թուրքական լիրայով արտահայտված ավանդային հաշիվների համար առաջարկել նվազագույն տոկոսադրույք, որը հավասար է Կենտրոնական բանկի 14 տոկոս դրույքաչափին: Դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկման դեպքում կառավարությունը պարտավորվել է վճարել տարբերությունը։

Ziraat Katılım-ը, հիմնվելով «տոկոսներից խուսափելու իսլամական սկզբունքների վրա», առաջարկում է հաշիվներ լիրայով՝ պաշտպանված փոխարժեքով, եւ առաջարկում է շահույթի բաշխման 90-ից 10 տոկոս հարաբերակցություն:

Հաշվի նոր տեսակը «գնահատվել է Մասլախաթի սկզբունքով՝ հաշվի առնելով հանրային բարիքը բացառիկ պայմանների հետ կապված, եւ պարզվել է, որ այն համապատասխանում է իսլամական ֆինանսների սկզբունքներին եւ արժանիքներին», - հայտարարել են խորհրդատվական խորհրդի իսլամական գիտնականները:

Մասլախաթը (թարգմանվում է որպես «փորձ») իսլամական տերմին է, որը սահմանվում է որպես գործունեություն հանուն հասարակության եւ անհատի նյութական ու հոգեւոր բարօրության:

«Ալլահը գիտի ամենաճիշտ ճանապարհը», - եզրափակում է փաստաթուղթը:

news.am