Թուրքիայի հետախուզությունը ահաբեկչության կասկածանքով կալանավորել է 23 օտարերկրացու
Հունվար 01, 2022 15:41 Asia/Tehran
Անկարայի հետախուզության վարչության և Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության աշխատակիցները մայրաքաղաքի արվարձաններից մեկում իրականացրել են 23 օտարերկրացու կալանավորման գործողություն։
Նրանք կասկածվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործունեությանը հանցակցություն ունենալու մեջ, տեղեկացրել է Habertürk թուրքական հեռուստաալիքը։
Կալանավորվածները տարվել են ոստիկանական տեղամաս՝ հարցաքննության։ Ենթադրվում է, որ նրանք հանցակից են ԻԼԻՊ գործողություններին ռազմական հակամարտությունների գոտիներում։ Թե որ երկրների քաղաքացիություն ունեն կալանավորվածները՝ չի նշվում։
aysor.am
Պիտակ