Թուրքիան հերտանակոծել է Սիրիայի Ալ-Ռաքքայի հյուսիսային արվարձանները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i160560-Թուրքիան_հերտանակոծել_է_Սիրիայի_Ալ_Ռաքքայի_հյուսիսային_արվարձանները
ԶԼՄ-ները հաղորդում են թուրքական բանակի և նրա հետ կապված ահաբեկիչների կողմից սիրիական ալ-Ռաքքայի հյուսիսային արվարձանների հրետանակոծման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2022 05:36 Asia/Tehran
  • Թուրքիան հերտանակոծել է Սիրիայի Ալ-Ռաքքայի հյուսիսային արվարձանները

ԶԼՄ-ները հաղորդում են թուրքական բանակի և նրա հետ կապված ահաբեկիչների կողմից սիրիական ալ-Ռաքքայի հյուսիսային արվարձանների հրետանակոծման մասին:

 «Սանա» լրատվական գործակալության փոխանցմամբ; թուրքական զինուժը և նրան կից ահաբեկիչները թիրախավորել են Ալ-Դաբբաս և Աբու Նիտուլա գյուղերը, ինչպես նաև Ալ-Ռաքքայի (Հյուսիսային Սիրիա) արվարձանում գտնվող Այն Իսա շրջանը:

Հաղորդագրության համաձայն՝ հարձակումները վնաս են հասցրել այս շրջանների  հանրային ու մասնավոր սեփականություն հանդիսացող շինություններին, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողերին։

Թուրքական բանակն ահաբեկիչների դեմ պայքարի պատրվակով ավելի քան երկու տարի  օկուպացրել է Սիրիայի հյուսիսային և հյուսիսարևելյան շրջանները։

Թուրքիայի ռազմական ագրեսիան  դատապարտվել է Սիրիայի ժողովրդի և կառավարության, ինչպես նաև միջազգային հանրության կողմից։