Սիրիայի արևելքում գտնվող ամերիկյան բազաների վրա հրթիռային հարձակումները շարունակվում են
Հունվար 05, 2022 08:05 Asia/Tehran
ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Սիրիայի արեւելքում նավթահանքերից մեկի մոտ գտնվող ամերիկյան բազան կրկին հարձակման է ենթարկվել։
Saberin News թելեգրամյան ալիքը հաղորդել է, որ Սիրիա-Իրաք սահմանին գտնվող Ալ-Օմար նավթային հանքավայրի մոտակայքում տեղակայված ամերիկյան բազան չորս հրթիռի թիրախ է դարձել։
Հարձակման պատճառած նյութական վնասների և հնարավոր զոհերի մասին մանրամասներ չեն հրապարակվել։
Որոշ տեղական աղբյուրներ հաղորդել են, որ ի պատասխան այդ հարձակումների, ամերիկյան կոալիցիան թիրախավորել է բազայի շրջակա տարածքները:
Սիրիացի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ այդ երկրում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողությունները համարում են օկուպացիա են: ԱՄՆ-ը Սիրիայում ահաբեկիչների գլխավոր հովանավորն է.
Պիտակ