Թուրքիայում ավարտվել է Եվրոպայում ամենաերկարը համարվող թունելի շինարարությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i161366-Թուրքիայում_ավարտվել_է_Եվրոպայում_ամենաերկարը_համարվող_թունելի_շինարարությունը
Ավարտվել է Թուրքիայի հյուսիս-արևելքում կառուցվող «Զիգանա» թունելի շինարարությունը, որը կմիացնի երկու սևծովյան նահանգները՝ Տրապիզոնը և Գումուշհանեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2022 13:30 Asia/Tehran
  • Թուրքիայում ավարտվել է Եվրոպայում ամենաերկարը համարվող թունելի շինարարությունը

Ավարտվել է Թուրքիայի հյուսիս-արևելքում կառուցվող «Զիգանա» թունելի շինարարությունը, որը կմիացնի երկու սևծովյան նահանգները՝ Տրապիզոնը և Գումուշհանեն:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Նշվում է, որ 29 կմ երկարությամբ երկկողմանի թունելը կլինի Եվրոպայի ամենաերկար ճանապարհային թունելը։

Նոր թունելը կմիացնի Թուրքիայի արևելյան սևծովյան շրջանը Հարավային Կովկասի, Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների հետ։

Թունելի շինարարությունը Գումուշհանե գավառի ուղղությամբ սկսվել է 2016 թվականի ապրիլին, իսկ Տրապիզոնի կողմից՝ նույն թվականի օգոստոսին։

armenpress.am