Թուրքիայում ավարտվել է Եվրոպայում ամենաերկարը համարվող թունելի շինարարությունը
Հունվար 12, 2022 13:30 Asia/Tehran
Ավարտվել է Թուրքիայի հյուսիս-արևելքում կառուցվող «Զիգանա» թունելի շինարարությունը, որը կմիացնի երկու սևծովյան նահանգները՝ Տրապիզոնը և Գումուշհանեն:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ 29 կմ երկարությամբ երկկողմանի թունելը կլինի Եվրոպայի ամենաերկար ճանապարհային թունելը։
Նոր թունելը կմիացնի Թուրքիայի արևելյան սևծովյան շրջանը Հարավային Կովկասի, Իրանի և Մերձավոր Արևելքի երկրների հետ։
Թունելի շինարարությունը Գումուշհանե գավառի ուղղությամբ սկսվել է 2016 թվականի ապրիլին, իսկ Տրապիզոնի կողմից՝ նույն թվականի օգոստոսին։
armenpress.am
Պիտակ